Եվրոխորհրդարանում տեղի է ունեցել նսաշրջան, որի շրջանակներում թուրք և ադրբեջանցի ներկայացուցիչները փորձել են վատ դրության մեջ դնել Հայաստանի ներկայացուցիչներին։ Նրանց արժանի պատասխան են տվել հայաստանցի ներկայացուցիչները։ Այս մասին Ռաֆայել Մնացականյանը գրում է․

«ԵԽԽՎ- ում թուրք և ադրբեջանցի պատգամավորները փորձեցին լռեցնել մերոնց։ Դիտեցի պրն. Վարդանյանի, պրն. Մամիջանյանի, պրն. Ռուբենյանի գրագետ, տեղին, դիպուկ ելույթները ու հպարտացա: Անգլերենի իմացությունը, նյութին տիրապետելը, ձայնի վստահությունը, (տոնը)։

Հ. Գ. Տղե՛րք, բա տեսնում եք, որ իրար հետ աշխատեք, իրար չատեք, թև թիկունք լինեք՝ թուրքը երես չի առնի: Բա որ կարաք իրար լսեք, լրացնեք, պաշտպանեք, ինչու՞ եք հայհոյում, շիշ շպրտում, արհամարհում, բոյկոտում։

Այսօրվա օրինակով դուք ցույց տվեցիք (գուցե անկախ ձեր կամքից), որ միասին աշխատել հնարավոր է: Ավելին՝ խիստ արդյունավետ է: Հուսամ ՀՀ Ազգային Ժողովում էլ կկարողանաք հանուն ազգային շահի համագործակցել: Ապրե՛ք»,- իր գրառումը եզրափակել է Ռաֆայել Մնացականյանը։