«Տղայիս մահանալուց հետո շատ վատ էի․․․» հերոսացած Ռադիկի նորածին եղբայրը դուրս է գրվել հիվանդանոցից

Հովակիմյան Ռադիկը արցախյան մարտերի օրերին վիրավորում էր ստացել և օրեր շարունակ հիվանդանոցային պայմաններում պայքարում էր ապրելու համար, բայց քանի որ վիրավորումը ծանր է, նա չապրեց։

Մայրը՝ տիկին Հայարփին պատմում է, որ շատ ծանր ապրումներ է ունեցել, իրեն տարբեր մտքեր են ուղեկցել, բայց նրա համար լույսի և հույսի շող է եղել երազը, որտեղ Ռադիկը մորն ասել է իր ապագա վերադարձի մասին։ Հետո մայրն իմացել է իր հղիության մասին։

Նորածինը տղա է։ Նրան ևս Ռադիկ անունն են ծնողները որոշել տալ։ Կրտսեր Ռադիկն արդեն հայրական տանն է։ Նրան քույրը, եղբայրը և հայրն են եկել հիվանդանոցից տուն ուղեկցելու։

Տիկին Հայարփին, խոսելով իր զգացողությունների մասին, նշում է, որ դրանք շատ նման են քսաներկու տարի առաջվա ապրումներին, երբ առաջին անգամ գրկել է ավագ Ռադիկին։ Խնողները հավատում են, որ կրտսերը Աստծո պարգև է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: