«Տիկոն քանի ամիս ա հետ ա եկել Հայաստան, արդեն ընտանիքով, ու էս առիթով․․․»

Հանրահայտ մեդիափորձագետ ու նաև հասարակական ակտիվ, խիստ մտահոգ քաղաքացի Սամվել Մարտիրոսյանը բացի անհրաժեշտ տեղեկատվական հրապարակումները, անում է նաև մտերիմների մասին հրապարակումներ, որոնք դարձյալ կապված են հիմիկվա կարևոր խնդիրների ու պահանջմունքների հետ։

Նա գրում է․ «29 տարի առաջ սկսվում էր մեծ արտագաղթը։ Մեր ընկեր Տիկոն գնում էր երկրից։ Ու հավաքեց ընկերներին, նկարվեցինք բոլորս։

Տիկոն քանի ամիս ա հետ ա եկել Հայաստան, արդեն ընտանիքով, ու էս առիթով ու ոչ միայն էս առիթով նորից հավաքվեցինք, մի մասը արդեն երեխեքով։ Մի մասը ուշացան, չեկան, զբաղված մարդիկ են դարձել։ Մի քանիսը երկար ճամփելուց հետո էլի հետ են եկել հայրենիք։

Մի մասը շուտվանից ստեղ չեն։ Մի մասի հետ կապն էլ ա կորել։ Արայիկնոցի Արայիկը Միսակյան ու MDP ( Dogma-ն արդեն) Էդոն էլ էս աշխարհում չեն։ Բայց մենք էլի քիչ չենք ու էլի վատիկը չենք»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: