Գինեկոլոգ Աբրահամյան Անուշը հերթական հաջողությունն է ունեցել, որի մասին դարձյալ իր հարթակում պատմել է՝ ներկայացնելով ապագայում նորից մայրանալ պատրաստվող մի կնոջ պատմություն։

Բժշկուհուն հատկապես ուրախացնում է փաստը, որ ինքը կարողանում է օգնել նրանց, ովքեր կորցրել են իրենց զավակներին վերջին պատերազմի ժամանակ։ Բժշկուհին գրել է․ «Տիկին Գայանեն պատերազմի ընթացքում կորցրել է իր 2 որդիներին, բայց մի քանի ամսից կրկին մայրանալու է։

Ինքը շատ ուժեղ կին է . երեկ դեղին վարդերով եկել էր բալիկի սրտիկը լսելու։ Մի նոր լույս ու սեր է գալու իրենց ընտանիք չնայած ոչինչ չի կարող մեղմել տղաների կորուստը , բայց ապրելու ու հավատալու հույս կտա հաստատ։

Տիկին Գայանեն ու իր ամուսինը անհաջող փորձերից հետո որոշեցին, որ իրենց բժիշկը ես պետք է լինեմ ու իրենց վստահությունը արդարացվեց․ փոխնակ մոր միջոցով հղիությունը զարգացավ առաջին տեղադրումից»։