Հանրահայտ գործիչներ Տիգրան Արզաքանցյանն ու նրա գեղեցկուհի տիկինը՝ Նատալյա Ռոտենբերգը այս տարվա ամանորյա տոներն անց են կացնում Դուբայում։ Եթե նախորդ տարի ամուսնները Տիգրանի հայրական տանն են դիմավորել Ամանորը, ապա այս տարի ամեն ինչ այլ է։

Այս մասին իմանում ենք ամուսինների հարթակների հրապարակումներից։ Ամուսինները հանրությանն ուղղված շնորհավորական ուղերձներ են հղել՝ մաղթելով, որ տարին բարեբեր ու հաղթանակներով լի լինի։

Մեկ այլ տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես են ամուսինները ամանորյա կեսգիշերին միասին նստած Դուբայի հայտնի ու գեղատեսիլ ժամանցի կենտրոններից՝ ռեստորաններից մեկում։ Նատալյա Ռոտենբերգը տեսանկարահանում է իրենց ժամանցը։

Նրա նկարահանած տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես է Տիգրան Արզաքանցյանը բացում շամպայնը, իսկ հետո դրանով ցողում է կնոջը։ Տեսանյութն ավարտվում է ամուսինների բաժակների զրնգոցով ու շնորհավորական բարեմաղթանքներով։ Այս տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։