Ասատրյանների հանրահայտ գերդաստանը սիրելի է շատերի համար։ Այնտեղից մշտապես անպակաս է երգն ու ուրախությունը։ Ընտանեկան բոլոր առիթներն ուղեկցվում են երգերով, ուրախ երաժշտությամբ։

Այսօր Տիգրան Ասատրյանի զավակներից մեկի՝ Արամի ծննդյան տարեդարձն է։ Այս առիթով ընտանիքի անդամները հավաքվել և համեստ կերպով նշել են կրտսեր Արամի տարեդարձը։

Ասատրյանների ընտանեկան արխիվներում բազմաթիվ կադրեր են պահպանված, որոնք վկայում են այն մասին, որ կրտսեր Արամի ծննդյան տարեդարձը մշտապես մեծ շքեղությամբ է նշվում՝ հատուկ արարողակարգով։

Այս անգամ Արամի տարեդարձը մտերիմները նեղ շրջանակներում են նշել։ Չնայած որ շրջանակը նեղ է, սակայն միջավայրը շատ ջերմ է ու սիրառատ։

Ընտանեկան փոքրիկ հավաքույթի մասին պատմող տեսանյութ է տեղադրել սիրված երաժիշտ Տիգրան Ասատրյանը՝ այդ տեսանյութով շնորհավորելով որդուն։

Տիգրան Ասատրյանի տեղադրած ընտանեկան ուրախ ու ջերմ միջավայրը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։