Տիգրան Ասատրյանի գերշքեղ ծննդյան խնջույքը Մայամիում․ տեսանյութ

Ասատրյան գերդաստանի ներկայացուցիչներից մեկը՝ Տիգրանը, շատ շքեղ կերպով նշել է հոբելյանական տարեդարձը։ Նա իր համար կարևոր օրն անց է կացրել Մայամիում։ Տիգրանը Մայամի է մեկնել իր ընկերների, ինչպես նաև տիկնոջ հետ՝ ունենալով շքեղ ժամանց։

Մինչ ծննդյան կադրերի հրապարակումը՝ երգիչը իր անցնող մեկ տարին հանրագումարի բերող հրապարակում է արել՝ ասելով, որ ամեն տարի տարեդարձի օրն ինքն իրեն հաշվետվություն է ներկայացնում տարվա ընթացքում իր արածի, չարածի ու նոր անելիքների մասին։

Տիգրանն իրեն իրավացիորեն երջանիկ մարդ է համարում, քանզի տարիների ընթացքում կարողացել է տիկնոջ հետ ստեղծել հայկական ավանդույթներով սնվող ընտանիք, որտեղ դաստիարակվել են երեք զավակներ, իսկ այսօր արդեն նաև թոռնիկներ են մեծանում։

Ինչ խոսք, նրանք գտել են ապրելու ճիշտ բանաձևը։ Տիգրան Ասատրյանի ու տիկնոջ, ինչպես նաև նրանց ընկերների մասնակցությամբ ուրախ տարեդարձյան կադրերը կարող եք դիտել կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: