Տեղի է ունեցել Անդրեի ու Անիի հարսանիքը․ հուզիչ տեսանյութ

Ամիսներ առաջ յուրահատուկ եղանակով Անդրեն ամուսնության առաջարկություն արեց Օհանյան Անիին, իսկ այսօր ահա արդեն տեղի է ունեցել երիտասարդների հարսանեկան արարողությունը։ Անդրեն հարսանեկան արարողության, պսակադրության կադրերի հիման վրա գեղեցիկ երգ է ներկայացրել։

Հարսանիքը տեղի է ունեցել Նահանգներում։ Զույգը պսակադրվել է ամերիկյան հայկական եկեղեցում։ Անին շատ նրբագեղ տեսք ունի։ Պսակադրությանը ներկա են եղել միայն Անդրեի ու Անիի ամենամտերիմ մարդիկ, ինչպես նաև զույգի պսակադրության քավորն իր կնոջ ու երեխաների հետ։

Անդրեն յադ գեղեցիկ կադրերի վրա ներկայացրել է նոր ստեղծագործություն սիրո մասին, որտեղ ասվում է, որ սերը չի նախանձում, ինքնաբավ է ու ներող։ Երգը հուզիչ է ու մեղեդային։ Կադրերում միայն պսակադրության արարողության տեսարաններն են։

Անդրեի ու Անիի գեղեցիկ պսակադրության կադրերը կարող եք դիտել կցված նյութում՝ ունկնդրելով նաև Անդրեի գեղեցիկ կատարումն սիրո իր ընկալման մասին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: