Թուրքական տարածաշրջանին աղետներն ու տարերային երևույթները հանգիստ չեն թողնում։ Մինչ երկրի բնակչությունն ու ղեկավարությունը պայքարում է ջրհեղեղների ու հրդեհների դեմ, երկնքից մեկ այլ արհավիրք է տեղում։

Թուրքական մեդիա դաշտում ուշարժան նյութեր են հայտնվել, որոնցում երևում է, որ այնտեղ տեղացել է կարկուտ։ Կարկուտի հատիկներն այնպիսի մեծության են եղել, որ դրանք կարելի է համեմատել թենիսի գնդակի մեծության հետ։ Այդ կադրերը կարողացել են նկարահել տեղացիները։

Ընդ որում, շատ թուրքեր, չհասցնելով արագ փախչել, մնացել են կարկուտի hարվածների ներքո՝ ստանալով վնասվածքներ։ Կարկուտը տևել է շուրջ քսան րոպե՝ էական վնաս հասցնելով այդ տարածաշրջանի գյուղատնտեսությանը։

Գյուղատնտեսությունը զգալի վնասներ է կրել հատկապես Կիպրաբաշ կոչվող տարածաշրջանում։ Բացի բանջարաբոստանային տնտեսություններն ու ցանքատարածությունները, տուժել են նաև բնակիչների տները, վնասվել են տների ապակիները։

Ստորև ներկայացնում ենք մի տեսանյութ, որտեղ երևում է նշված վայրում քսան րոպե շարունակ տեղացած կարկուտից ուշագրավ կադրեր։