Ամարյան Վաչեն հոլովակ է տեղադրել իր կատարմամբ, որին օգտատեր Լիլիթ Կարապետյանն այսպես է արձագանքել․ «Վաչե ջան երգը լավն է, զոռով ռաբիզացնում ես ու դարձնում սգո երգ, լսիր բնագիրը, կատարողին, և ամեն ինչ լավ կլինի։

Քեզ ավելի շատ լսում է մի սերունդ, որը լավ երգարվեստը լավ գիտի, մնա հարազատ մեր հոգուն որ երկրում էլ ապրես, հատկապես այդ երկիրը զարգացման դինամիկա չունի ոչ երգարվեստում, ոչ էլ այլ բնագավառում։

Պահիր ոճդ եւ տեսակդ, մենք սիրում ենք քեզ ու սիրում լավ բաներ լսել քո մասին։ Կներես, բայց դու սիրում ես կարծիքներ լսել»։

Վաչե Ամարյանն այսպես է պատասխանել այս մեկնաբանությանը․ «Լիլիթ Կարապետյան ջան, ստացվում է նենց, որ դուք ինձանից լավ եք հասկանում երգարվեստը և ինձ ուզում եք ուղղություն ցույց տա՞լ։ Ես շաատ լավ գիտեմ իմ երգածի թե՛ ուժը, թե՛ ճաշակը, թե՛ ինչքան ռաբիզ ա երգված։

Ամեն ինչ չափի մեջ եմ երգելnւ ու առաջին անգամ եմ երգել իմ հաճույքի համար, ձեր նկատողությունը տեղին չէր, ես որպես արվեստի մեջ ծնված մեծացած արաժիշտ եմ ասում։ Ուղղակի մեկին դուր չի գա, հազարին դnւր կգա, ճաշակին ընկեր չկա, հարազատ ջան»։