Սիրվա և ճանաչված դերասանուհի Ջուլիետա Բաբայանը այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Նա լույս աշխարհ է եկել1945 թվականին Երևանում։ Սովորել է Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 միջնակարգ դպրոցում։ Այնուհետև ուսումը շարունակել է Երևանի մանկավարժական ինստիտուտուտում՝ ռեժիսուրայի բաժնում, սակայն ճակատագիրը այլ ուղի էր նախապատրաստել նրա համար։ Նա ծնվել էր տաղանդավոր դերասանուհի դառնալու համար։ 1965 թվականից սկսած՝ աշխատում է Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում և նաև «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ կրկնօրինակման ու նկարահանման բաժիններում։

Նա մշտապես աչքի է ընկել դերասանական տաղանդով և հմտությամբ։ Նա եղել և մնում է ամենասիրված դերասանուհիներից մեկը։
Նրա խաղացած հայտնի դերերից են՝ Բետտի «Սակեմի Վհուկները», Կվաշնյա «Հատակում», Աշխեն «Հարսնացուն հյուսիսից», Նառա «Համր լեռան ճիչը», Արուս «Հացավան», Պրուդենսիա «Բեռնարդա Ալբայի աղջիկները» և այլն։

Հայրը դեմ է եղել, որ նա դերասանուհի լինի, սակայն նրա ներսում անսահման սեր էր թատրոնի հանդեպ։ Այս սերն այնքան ուժեղ էր, որ նա չէր զգում անգամ իր տարիքը։

Նա խոստովանում է, որ իր իսկ հույսերի և նպատակների դրսևորման ճանապարհը դժվար էր, բայց դերասանուհին կարողացել է դիմակայել դժվարություններին։

Այժմ, ա ժամանակի մեծ մասը նվիրում է թոռներին, գտնում է, որ երիտասարդությունը գաղտնիքը հենց այն է՝ լինել երիտասարդների շրջապատում։