«Տարբեր մարդիկ տարբեր բամբասանքներ տարածեցին այդ ծանր շրջանում․․․» ի՞նչ է պատմում Գոհար Հայրապետյանը Ժիրայր Ոսկանյանի մասին

Շատերը գիտեն, որ հետպատերազմյան օրերը հանրահայտ լրագրող Ժիրայր Ոսկանյանի համար առողջական լուրջ փորձությունների շրջան էր։ Ժիրայրին, ինչպես նկատելի է, հաջողվել է որոշ չափով հաղթահարել այդ լուրջ խնդիրները։

Նա նույնիսկ կարողացել է վերադառնալ իր սիրելի աշխատանքին՝ լրագրությանը։ Ժիրայրին վերականգնվելու և լուրջ դժվարությունները հաղթահարելու հարցում էական օգնություն ցույց տվեցին ընկերները, որոնց թվում է նրա գործընկերուհի Գոհար Հայրապետյանը։

Գոհարը, տեղադրելով իր և Ժիրայրի վերջին լուսանկարներից մի քանիսը, գրել է, որ մինչ Ժիրայրին ճանաչելը նա կարծել է, թե Ժիրայրը գոռոզ ու մեծամիտ մարդ է։ Մեկ ամիս անց հասկացել է, որ Ժիրայրն իր ճանաչած ամենաբարի, ամենամիամիտ, ամենապարզ, ամենահասարակ ու ամենահասնող ընկերներից մեկն է:

Գոհարն իր ուրախությունն է հայտնել, որ Ժիրայրը մասամբ հաղթահարել է իրեն բաժին հասած փորձությունները: Գոհարը նաև նշում է, որ տարբեր մարդիկ տարբեր բամբասանքներ են տարածել այդ ծանր շրջանում: Սակայն նա կարևորում է, որ բազմաթիվ մարդիկ են իրենց կողքին եղել ամեն առումով՝ հոգեբանականից մինչև ֆինանսական:

Рейтинг
( 2 оценки, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: