Տաղանդավոր սցենարիստ Աննա Աղասարյանի տարեդարձն է։ Նա անցել է կյանքի բազմաբովանդակ շրջաններ։ Այդ տարիների արդյունքում ծնվել են արժեքավոր արդյունքներ, հետաքրքրաշարժ ֆիլմեր, որոնք ունեն որակյալ սցենարներ։

Աննա Աղասարյանը միջնակարգ կրթությունից հետո ուսանել է Խորեն Աբրահամյանի մոտ՝ ստանալով դերասանական մասնագիտություն։ Նա հիշում է, թե ինչպես է մի անգամ մեծ դերասանին ասել, որ երազում է վեց երեխա ունենալ, երբ նա հարցրել է երազանքի մասին։

Մասնագիտական կրթությունը սկսելով դերասանական բաժնից՝ Աննան հետագայում սկսել է զբաղվել դրամատուրգիայով։

Աննա Աղասարյանը ծիծաղով հիշում է, թե ինչպես է երիտասարդ տարիքում դուրս մնացել համալսարանից։ Նա մասնավորապես դուրս է մնացել գրականության քննությունից, քանի որ իր խոսքում շեշտել է, որ չի հավանում Րաֆֆու Սամվելին։

Աննան Խորեն Աբրահամյանի տիկնոջ՝ Լյուսյա Հովհաննիսյանի խորհրդով սկսել է հաճախել Խորեն Աբրահամյանի դերասանական ստուդիա, որն էլ իրեն ճանապարհ է հարթել դեպի դրամատուրգիա։

Աննան ամուսնացել է Կարեն Ջանիբեկյանի հետ, որն այդ ժամանակ արդեն չորս երեխա ուներ իր նախկին ամուսնությունից։ Աննան ևս երկու տղա է ունեցել՝ պահելով չորս երեխա։