Տաղանդաշատ ու սիրված հաղորդավար Արտավազդ Եղոյանը, որ նաև ռեժիսոր ու դերասան է, այսօր նշում է հերթական տարեդարձը։ Նա դպրոցն ավարտելուց հետո մի կարճ շրջան պրեպարատոր է աշխատել Բժշկական ինստիտուտում։

Ապա նա մի կարճ շրջան էլ մոնտյոր է եղել հարավային հեռախոսային հանգույցում։ Քչերը գիտեմ, որ Արտավազդ Եղոյանը նաև նվագել ու երգել է «Էրեբունի» կոչվող անսամբլում։

Արտավազդի կենսագրական գծի վրա էական դեր է ունեցել Երգիծանքի ու հումորի թատրոնում մրցանակակիր ու դափնեկիր դառնալը։

Նրան շնորհվել է լավագույն երգչի ու դերասանի տիտղոսը։ Արտավազդին ճանաչում և սեր բերեց «3-րդ ակումբ» հաղորդումը, որ նա վարում էր Կարեն Քոչարյանի հետ։

Արտավազդ Եղոյանն իր ապագա կնոջը հանդիպել է այն ժամանկ, երբ վերջինս ուսանող է եղել։ Կորոնավիրուսը, ցավոք սրտի, խլեց նաև հաղորդավարի սիրելի կնոջ կյանքը։ Արտավազդը վերջերս ամուսնացրեց իր տղաներից մեկին։