Տաղանդավոր հաղորդավար Կարեն Քոչարյանի տարեդարձն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Հանրաճանաչ հաղորդավար Կարեն Քոչարյանը նշում է ծննդյան տարեդարձը։ Նա մասնագիտական հետաքրքիր ուղի է անցել՝ ի վերջո կայանալով որպես հեռուստահաղորդավար։ Կարենը երեք գիրք է հեղինակել, գրել է տարբեր հոդվածներ։

Բարեխիղճ հեռուստահաղորդավարը հեռուստատեսությունում է 1983 թվականից։ Նա իր գործընկերների հետ տարիներ շարունակ ներկայացրել է որակյալ հեռուստահաղորդումներ՝ տալով ուշագրավ տեղեկատվություն։

Այսօր ռեժիսորի ու հաղարդավարի չափանիշ հանդիսացող Կարեն Քոչարյանը բոլորում է վաթսունհինգ տարին։ Նրա նկարած ֆիլմերից հատկանշական է «Իսկական երևանցին» ֆիլմը, որտեղ նա ներկայացրել է նաև իր վերաբերմունքն ու սերը Երևանի հանդեպ։

Կ․ Քոչարյանն իր ապրած տարիների ընթացքում ցույց է տվել, թե ինչպիսին պետք է լինի իսկական երևանցին։ Նա այդ ֆիլմի համար արժանացել է քաղաքապետարանի բարձրագույն գնահատողական պարգևի։

Կարեն Քոչարյանն ունի գեղեցիկ ընտանիք, որտեղ տիրում է ներդաշնակ միջավայր։ Նա հաճախ է ընկերական հավաքույթներին, կարևոր առիթներին ներկայանում սիրելի տիկնոջ հետ, որը նրբաոճ ու նրբաճաշակ անհատ է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: