Տաղանդավոր երգչուհի Հասմիկ Կարապետյանի տարեդարձն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Կարապետյան Հասմիկը նշում է իր տարեդարձը։ Անշեղորեն իր ճանապարհով գնացող երգչուհին շարունակում է ստեղծել, ստեղծագործել ու արարել՝ հայկական ժամանակակից երգարվեստը հարստացնելով բարձրաճաշակ ու գեղեցիկ նորություններով, նմուշներով։

Հասմիկը, ինչպես հայտնի է, երկու անգամ է ընտանիք կազմել։ Նա Հայկոյի հետ միառժամանակ Նահանգներում է եղել, իսկ հետո Երևանում երգչից բաժանվելու որոշում է կայացրել։ Դրանից հետո Հասմիկը պարզապես զբաղվել է երգչի կարիերայով։

Ապա հայտնվել է Շանթը, որի հետ միառժամանակ շփվելուց հետո Հասմիկը որոշել է նրա հետ ընտանիք կազմել։ Այս դեպքում ընտանիքը կայացել է։ Այսօր Հասմիկն ու Շանթը երկու հրաշալի զավակների՝ տղայի ու աղջկա ծնողներ են։

Իր հախուռն բնավորության համաձայն Հասմիկը փորձում է հասցնել հավասարաչափ բաշխել զբաղվածությունը ընտանիքի ու աշխատանքային գործընթացի միջև։ Խոստովանում է, որ դժվար է ու սպառիչ, բայց ինքը հասցնում է։

Рейтинг
( 2 оценки, среднее 2.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: