Տաղանդավոր երգիչ, երգահան Արամ Ասատրյանի տարեդարձն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Տաղանդավոր ու ինքնատիպ երգահան, լեգենդար երգիչ Արամ Ասատրյանի ծննդյան օրն է։ Այսօր նա կլիներ յոթանասուն տարեկան, սակայն կյանքից հեռացավ վաղ՝ հիսուներեք տարեկան հասակում։ Նա չորս զավակների հայր էր, հետաքրքիր անհատականություն։

Նա բազմաթիվ հիթային երգեր է ժամանակին հեղինակել, որոնք մինչ օրս էլ հետաքրքրում են շատերին, երգվում են նոր մոտեցմամբ ու ոճով։ Արամ Ասատրյանի անունը դարձել է նաև Հայաստանի սահմաններից դուրս։

Արամ Ասատյանը էջմիածնեցի է, երաժշտությամբ զբաղվել է դեռ վաղուց։ Նա սկզբում երաժշտական խմբով էր հանդես գալիս՝ համագործակցելով տարբեր երաժիշտների հետ, հետո սկսեց հանդես գալ անհատական կատարումներով։

Արամ Ասատրյանը ժամանակին «հայ գուսան» պատվավոր տիտղոսի է արժանացել։ Նրա զավակները մինչ այսօր էլ վառ են պահում իրենց սիրելի հայրիկի անունն ու հիշատակը։ Ա․ Ասատրյանի զավակներից բոլորն էլ իրենց երեխաներից մեկի անունը Արամ են դրել։

Կրտսեր Արամ Ասատրյաններից երկուսը նախորդ երկու տարվա ընթացքում արդեն ընտանիք են կազմել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: