Տաղանդավոր դերասան Հովհաննես Հովհաննիսյանի տարեդարձն է․ ո՞ւր է հիմա ժամանակին ակտիվ դերասանը

Ժամանակին իր ակտիվությամբ աչքի ընկնող գյումրեցի արտիստ Հովհաննես Հովհաննիսյանին վերջին տարիներին դժվար է տեսնել էկրաններին, սերիալներում կամ ֆիլմերում։

Տարիներ առաջ, երբ հետանկախության դժվարին շրջանն էր, Հովհաննեսն իր ընկերների հետ ստանձնել էր հումորի միջոցով ժողովրդին դժվար հոգեվիճակից դուրս բերելու առաքելությունը։

Հովհաննեսը բեմի այն նվիրյալներից է, որ որևէ պարագայում չի գնում փառքի կամ հայտնիության հետևից։ Նա անձնվեր տրվել է թատրոնին՝ տարիներ շարունակ հանդես գալով Գյումրու Վ․ Աճեմյանի անունը կրող թատրոնի բեմից։

Հովհաննեսը թատրոնի հետ առաջին անգամ ծանոթացել է դեռ հիմգ տարեկանից, քանի որ ծնողները մշակութասեր անձինք էին, որոնք հանգստյան օրերը նվիրում էին թատերական ներկայացումներ դիտելուն։

Այս ամենով հանդերձ, Հովհաննեսի ծնողները և հատկապես տատը շատ են զարմացել, երբ իմացել են Հովհաննեսի դերասան դառնալու որոշման մասին։ Տատը ցանկանում էր, որ թառը պապի նման կոշկակար դառնա։

Ի վերջո թատրոնի հանդեպ սերը հաղթում է։ Տարիներ շարունակ տաղանդավոր դերասանը բեմից ու էկրաններից կերտել է կոմիկ ու ողբերգական կերպարներ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: