Տաղանդավոր դերասան Ալեքսանդր Խաչատրյանի տարեդարձն է․ ուշագրավ մանրամասներ սիրված դերասանի մասին

Տաղանդաշատ ու հանրաճանաչ արտիստ Ալեքսանդր Խաչատրյանը նշում է ծննդյան յոթանասունհինգ տարին։ Դերասանը ծնվել ու կրթություն է ստացել Երևանում։ Ընտանիք է կազմել Ալիս Կապլանջյանի հետ, որը նույնպես թատերական աշխարհի ներկայացուցիչ է։

Ալեքսանդրն արտիստի կարիերան սկսել է պատահական դիպվածի պատճառով։ Ֆիլմերից մեկում մի դերասանի բացակայությունը պատճառ է դարձել, որ Ալեքսանդրը հանդես գա որպես դերասան՝ փոխարինելով բացակա արտիստին։

Հենց այդ դրվագն էլ կանխորոշել է դերասանի ապագա կարիերան։ Հետո նա ընդհատել է կարիերան՝ մեկնելով արտերկիր։ Այնտեղ ժամանակավորապես զբաղվել է ոսկերչությամբ, իսկ հետո նորից հայրենիք է եկել՝ դարձյալ տրվելով թատերական արվեստին։

Դերասանն այժմ պարբերաբար է Հայաստանից գնում, ապա գալիս, ակտիվորեն հանդես գալիս ֆիլմերում և այլ նախագծերում։

Դերասանը Կարբի գյուղում ունի այգի, որտեղ հաճախ է սիրում լինել՝ ապրելով գյուղացու կողքին, գյուղացու կյանքով։

Տարիներ առաջ իր հարցազրույցներից մեկում Ալեքսանդր Խաչատրյանը նշել էր, որ Երևանում վարձով է բնակվում, տուն ու ավտոմեքենա չունի։

Рейтинг
( 5 оценок, среднее 4.6 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: