Վարդուհի Ռուշանյանն այսօր վաթսունութ տարեկան է դառնում։ Տնտեսագիտական բարձրագույն կրթություն ստացած Վարդուհին ի վերջո բռնում է թատրոնի ճանապարհը։ Այդ ժանապարը բարդ, բայց հետաքրքիր ընթացք է ունենում։

Վարդուհու ընտանիքը Արևմտյան Հայաստանից է եղել։ Նրա տատը՝ Նվարդը, եղել է Մարոյի չորս դուստրերից մեկը՝ մեծն է եղել։ Չորս քույրերին մայրը կարողացել է փախցնել Երևան՝ հաղթահարելով մեծ դժվարություններ։ Մինչ օրս էլ Վարդուհին մեծ կսկիծով է հիշում իր գերդաստանի պատմությունը։

Վարդուհին՝ որպես արտիստուհի, կայացել է Հ․ Մալյանի արվեստանոցում՝ մեծ սիրով ու հետաքրքրությամբ ունկնդրելով նրա դասախոսությունները։ Նա մինչ այսօր էլ մեծ հիացմունքով է հիշում իր սիրելի վարպետին։

Վարդուհի Ռուշանյանը հետահայաց հիշում է, որ Մալյանը նաև մեծ հոգեբան է եղել։ Նա զարմանում էր, թե ինչպես է վարպետը կարողացել զգալ ու հասկանալ ամեն ինչ, որի մասին կարող էին իմանալ միայն նրանք, ովքեր տեղյակ էին հարցից։