Տաղանդավոր դերասանուհի Կարինե Գարսևանյանի տարեդարձն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Տաղանդավոր դերասանուհի Կարինե Գարսևանյանի տարեդարձն է։ Կարինեն ստացել է թատերական կրթություն և տարիներ շարունակ հանդես է հայաստանյան թատրոնի բեմերից, խաղացել է ֆիլմերում։ Կարինեի կերտած կերպարները խորն են ու դրամատիկ։

Կարինե Գարսևանյանը վերջին շրջանում հաստատվել է Ամերիկայում և հիմնականում բնակվում է Լոս Անջելեսում, որտեղ շարունակում է ակտիվորեն մասնակցել ու հետևել հայկական մշակութային կյանքի անցուդարձին։

Կարինե Գարսևանյանը ընտանիք է կազմել մշակույթի ոլորտի տաղանդավոր ներկայացուցիչներից մեկի՝ Վահե Խաչատրյանի հետ, որը կինոռեժիսոր է։ Նրանք աչքի են ընկնում փոխադարձ ջերմ ու սիրառատ վերաբերմունքով։

Այսօր Կարինեին ջերմագին շնորհավորանքներ են հղում նրա ընտանիքի մտերիմները, ընկերները՝ տեղադրելով միասին անցկացրած հաճելի ժամանցից ուշագրավ և ուրախ կադրեր։

Աշոտ Հակոբյանը, տեղադրելով իրենց ընկերական հանդիպումներից մի քանի կադր, գրում է․ «Մեր շատ սիրելի, շատ հարազատ Կարինե ջան, շնորհավորում եմ։ Միշտ երջանիկ և թող իրականանան բոլոր իղձերդ ու երազանքներդ»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: