Տաղանդավոր դերասանուհի Անի Ղազարյանը խոսել է իր այն սովորությունների մասին, որոնք քչերին են հայտնի

Անի Ղազարյանը մեր ժամանակների տաղանդավոր արտիստուհիներից է, որը կարողանում է երեք դստրիկների մայրական հոգսը համատեղել արտիստական գործունեության հետ՝ միաժամանակ մնալով նորաձև, ակտիվ ու գործունյա։

Անին իր մասին բացել է գաղտնիքներ, որոնք քչերին են հայտնի։ Նա խոստովանում է, որ դեռ մանկուց սիրել է աշխատել հողի հետ, հողագործությունն իր սիրելի զբաղմունքներից մեկն է և նա հաճախ է մինչ օսր էլ ինքնուրույն հող մշակում։

Անիի մյուս բնավորության գիծը համբերատարությունն ու հանդուրժողականությունն է, բայց երբ լցվում է համբերության բաժակը, մեկընդմիշտ ու հավիտյան հրաժեշտ է տալիս իրեն համբերությունից հանած մարդուն։

Անին նաև ծխում է, սակայն պայքարում է այդ սովորության դեմ և ցանկանում է հաղթահարել այդ սովորությունը։ Անին ցանկանում է հաղթահարել նաև ալարկոտությունը, ինչպես նաև զարգացնել սկսած գործը կիսատ չթողնելու հաստատակամ բնավորություն, որը նրա մոտ հիմա պակասում է։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: