Տաղանդավոր դերասանուհի Ալլա Թումանյանի տարեդարձն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Տաղանդաշատ արտիստուհի Ալլա Թումանյանը բոլորում է ծննդյան տարեդարձը։ Ալլան ծնունդով Երևանից է, թատերական կրթությունը ստացել է Կիմ Արզումանյանի արվեստանոցում։ Ալլան իր դերասանական կարիերայի հենց սկզբում հայտնի ու սիրելի դարձավ։

Իրար հետևից նկարահանումների հրավերները, թատրոնում կերտած դերերը, ինչպես նաև անձնական կյանքի որոշ դժվարություններ այնքան էին հոգնեցրել Ալլային, որ նա ցանկացել է միջավայրը փոխել։

Հետահայաց պատմությունների ժամանակ Ալլան իր այն ժամանակվա կյանքը շատ է նմանեցնում «Երջանկության մեծանիկա» ֆիլմի իր կերտած հերոսուհու կյանքին։

Ալլան ընտանիք էր կազմել Սերո Խանզադյանի տղայի հետ։ Հետո Ալլան ընկերուհու մոտ Նահանգներ է մեկնել, որից հետո իր մոտ է տարել նաև իր երկու տղաներին։ Այդպիսով Ալլայի արտսիտական կարիերայում նվազել է աճը։ Ավելի ուշ Ալլան երկրորդ անգամ է ընտանիք կազմել։

Այժմ Ալլայի ամուսինը մահացած է։ Նրա հիմնական ուրախությունը զավակների ընտանիքներն են։ Նա քչով բավարարվող անհատ է, որը հիմա էլ փորձում է սիրով շրջապատել հարազատներին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: