Արտիստուհի Նազիկ Բաղդասարյանն իր կյանքը կապել է նույնպես արտիստական ոլորտի ներկայացուցչի՝ դերասան Արթուր Գեղամյանի հետ։ Ամուսիններն ունեին մեկ տղա։ Օրերս այս երիտասարդ ու գեղեցիկ ընտանիքը համալրվել է ևս մեկ հրաշք բալիկով։

Նազիկն իր հարթակում տեղեկացրել է, որ լույս աշխարհ է եկել նրան երկորդ հրաշքը։ Մինչ այդ զույգը խոսել էր այն մասին, որ շուտով իրենց ընտանիքում նոր համալրում է լինելու։

Նազիկը պատմել է, որ երբ իմացել է ուրախալի նորության մասին, առաջինը հենց ամուսնուն՝ Արթուրին է զանգել։ Նրանք երկուսով հուզվել են ու արտասվել։

Զույգի առաջին զավակը տղա է, ում ծնողները Դանիել են անվանակոչել։ Դանիելը ցանկացել է, որ նոր բալիկը աղջիկ լինի։ Նա նույնիսկ որոշել է, թե ինչ անուն պետք է ունենա իր ապագա քույրիկը։

Սակայն հետագայում պարզվել է, որ Դանին ոչ թե քույր, այլ եղբայր է ունենալու։ Տղային Միքայել են անվանակոչել։