Տաղանդաշատ երաժիշտ, սիրված երգիչ, երջանկահիշատակ ու վաղամեռիկ Հայկոն այսօր կդառնար քառասունինը տարեկան։

Այս տարին առաջինն է, որ երաժիշտը չի նշում իր տարեդարձը, այլ մտերիմները պետք է նշանավորեն օրը։

Հայկոյի երգարվեստի ընկերները նրա տարեդարձի առիթով բենեֆիսային երեկո են կազմակերպել, որտեղ յուրաքանչյուրը յուրովի պետք է հնչեցնի երաժշտի գեղեցիկ ստեղծագործությունները։

Հայկոն երևանյան սովորական ընտանիքում է ծնվել ու մեծացել։ Նա տան երկու տղաներից մեկն է եղել։ Ծնողները մեծապես կարևորել են Հայկոյի կրթության հարցը։

Հայկոն մի առիթով պատմել է, որ հայրը նույնիսկ վաճառել է մեքենան, որ Հայկոյին գնի անհրաժեշտ երաժշտական գործիք։

Շուտով երաժիշտը բացել է սեփական ձայնագրման ստուդիան, բազմաթիվ նոր ստեղծագործություններ է ստեղծել ու ձայնագրել այնտեղ՝ հայկական մշակույթը հարստացնելով նոր մեղեդիներով։

Հայկոյի կյանքում մեծ դեր ունեցած կանանցից են եղել Հասմիկ Կարապետյանն ու Անահիտ Սիմոնյանը։ Անահիտը մինչ այսօր էլ իրենց որդու հետ ապրում է Հայկոյի հետ կապված ջերմ հիշողություններով։