Տաթև Ասատրյանի երաժշտական կատարումն ու օգտատերերի արձագանքը․ տեսանյութ

Տաթև Ասատրյանը հայտնի Ասատրյան տոհմի ներկայացուցիչներից է, ով նույնպես որոշել է ընթանալ երգարվեստի ճանապարհով։ Տաթևին հաճախ կարելի է տեսնել հին ու նոր երգերի ինքնատիպ մատուցմամբ, սակայն դրանց ներկայացումը ոչ միշտ է ուղեկցվում երկրպագուների հավանությամբ։

Տաթևը նոր կատարմամբ է հանդես եկել։ Երգը վերնագրված է «Ամայի»։ Երգի խոսքերը պատկանում են Նարեկ Ստոմբոլցյանին, իսկ երաժշտությունը հեղինակել է հենց ինքը՝ Տաթևը։ Երգը ներկայացվում է գունագեղ տեսարաններով հարուստ հոլովակի զուգակցությամբ։

Երգն արդեն հասցրել է բազմաթիվ դիտումներ ու հավանումներ ստանալ, սակայն ֆեյսբուքյան օգտատերերից ոմանք հանդես են եկել նաև քննադատական մեկնաբանություններով։

Օգտատերերից մեկը գրել է, որ ճիշտ է, Տաթևը տաղանդավոր աղջիկ է, սակայն նրա այս կատարումն անճաշակ է, նրա գեղեցկությունը փչանում է իր անճաշակ կլկլոցի պատճառով։

Տաթև Ասատրյանի ներկայացրած նոր կատարումը կարող եք ունկնդրել ստորև բերված նյութի մեջ՝ թողնելով նաև ձեր կարծիքն ու մեկնաբանությունը։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: