«Վստահ եմ, նրանց կե՛սը անգամ կարող էր բնագիծը պահել և ջախջախել ագրեսորին, ամեն ինչ դրա համար կար, միայն չկային Երևանում այդ ժամանակ իրենց պարտականությունները կատարող գոնե 10 Արմեն Գրիգորյաններ»

Զավեն Մկրտչյանը գրում է․ «Տղայիս՝ Հայկազ Մկրտչյանի հրամանատարներից մեկը փոխանցեց, երբ այցելել էր Հայկազի շիրիմին և արդեն չկար Արմեն Գրիգորյանը։

«Հավատում եմ, որ քիչ չեն ԻՐԱԿԱՆ հայրենասերները, որոնց համար Հայրենի հողը շատ կարևոր է, որոնց համար իրենց ժողովրդի,ազգի արժանապատվությունը և բարի համբավը թթվածնի պես կենսական անհրաժեշտություն է։ ԻՐԱԿԱՆ և կեղծ հայրենասերին իրարից թեստերով և հատուկ գործիքներով չես տարբերի, մինչև որ չգա գործելու ժամանակը։ ԻՐԱԿԱՆ հայրենասիրության անհերքելի ապացույցը, դա զինվորն է, որն իր կյանքը զոհաբերում է հանուն հայրենիքի։

Երեկ գիշերը Եռաբլուրում էի, ԻՐԱԿԱՆ հայրենասեր՝ Հայկազի մոտ, ով անմնացորդ նվիրվեց և հաղթեց 2020թ. հուլիսին Տավուշում: 2020թ.հոկտեմբերին Արցախում նա կատաղի մարտնչեց մինչև վերջին շունչը իր համար անծանոթ, բայց այդքան հարազատ դարձած Հադրութի և Մարտունու ամեն մի սանտիմետրի համար։

Կանգնած նայում ու մտածում էի մեկ այլ հայրենասերի՝ Արմենի մասին, ով մտավ պայքարի մեջ ի‘ր պատերազմում, ով նու‘յնպես չնահանջեց և չհանձնվեց մինչև վերջին վայրկյանը, ով նու‘յնպես համառորեն ապացուցեց, որ ինքն ԻՐԱԿԱՆ է։

Արցախում կռվում էին հազարավոր ԻՐԱԿԱՆ Հայկազ Մկրտչյաններ։ Վստահ եմ, նրանց կե՛սը անգամ կարող էր բնագիծը պահել և ջախջախել ագրեսորին, ամեն ինչ դրա համար կար, միայն չկային Երևանում այդ ժամանակ իրենց պարտականությունները կատարող գոնե 10 Արմեն Գրիգորյաններ»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: