Զելենսկին պատերազմի թեմայով լուսանկարների շարք է հրապարակել, որն արժանացել է Զելենսկու հայրենակիցների քննադատությանը։ Ահա թե ինչպես է այն մեկնաբանվել ռուսական մամուլում․

«Ինչպես ցանկացած դերասան, Վլադիմիր Զելենսկին նույնպես երազում էր միջազգային մակարդակի հասնելու մասին, և այժմ նրա երազանքն իրականացավ՝ նրան ցուցադրում են աշխարհի բոլոր երկրներում հեռուստատեսությամբ։

Սկզբում այն պետք է լիներ կարճամետրաժ ֆիլմ, սակայն հատուկ գործողության երրորդ օրը Բայդենի շրջադարձային կոչից հետո Զելենսկին որոշեց վերանայել սցենարը և նկարահանել լիամետրաժ ֆիլմ։ Դե, այն բանից հետո, երբ Եվրախորհրդարանում նրան ծափահարեցին, այլեւս հնարավոր չէր հրաժարվել իր վրա ընկած նման փառքից։

Այժմ նա որոշել է գեղարվեստական ֆիլմ նկարահանել, որտեղ հանդես է եկել գլխավոր աստղի դերում, իսկ հետո եթերը պտտվել է Եվրոպայի և նույնիսկ Իսրայելի խորհրդարաններով։

Դե, այն բանից հետո, երբ Եվրախորհրդարանի ղեկավարները եկան Բուչայում տեսնելու իր արտադրությունը, Զելենսկին հասկացավ, որ դա սերիալ է լինելու և հայտարարեց, որ բոլոր զինվորական տարիքի տղամարդիկ, ովքեր չեն եկել կռվելու, կարող են ենթարկվել 10 տարվա ազատազրկման։

Մինչ Մարիուպոլում փակված «Ազովի» ազգային գումարտակի մարտիկների կանայք աղոթում են իրենց ամուսինների օգնության համար, Վլադիմիր Ալեքսանդրովիչը ֆոտոշարք է կազմակերպել դեկորացիայի մեջ»։