Վիրավոր զինվորներն այցելել են հիվանդանոց՝ նոր կյանք պարգևած մայրերին․ անասելի հուզիչ տեսանյութ

Այն զինվորները, որոնք արցախյան վերջին մարտերին տարբեր աստիճանների վիրավորումներ են ստացել և ի վիճակի չեն եղել հետո շարունակել զինվորական ծառայությունը, այժմ իրենց վերականգնողական բուժումն են ընդունում։

Այդ զինվորներից շատերն մարտի ութի կապակցությամբ որոշել է այցելե այն ծնողներին, որոնք այս դժվարին օրերին պատրաստվում են նոր կյանքեր լույս աշխարհ բերել, նոր ծնունդներ տալ։

Բուժվող զինվորների այս սիմվոլիկ քայլը խորհրդանշում է նոր կյանքը, վերածնունդը, որին հավատում են բոլորը և որի համար շարունակում են պայքարել պայքարողները։

Զինվորները մայրանալ պատրաստվող կամ նոր մայրացած կանանց գեղեցիկ, գարնանային ծաղկեփնջեր են նվիրել՝ ցանկանալով, որ իրենց բալիկների հետ կապված մայրական բոլոր նվիրական երազանքները կատարվեն։

Այս հուզառատ պահը ներկայացնող տեսանյութն իր հարթակում տեղադրել է Արմեն Մուրադյանը՝ պատմելով որոշ մանրամասներ իրենց այցի մասին։ Վիրավոր զինվորների այցը պատկերող տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: