Այսօր տեղի է ունեցել վթար։ Վթարի ենթարկվողը հանրահայտ լրագրող ու բլոգեր Հակոբյան Արսենն է։ Այս մասին տեղեկությունը տարածվել է մոտ երկու ժամ առաջ, իսկ ցավալի դեպքը տեղի է ունեցել ժամը տասնյոթի մոտակայքում։

Հակոբյան Արսենը գտնվել է Գեղարքունիքի մարզում։ Նա իր մեքենայով Վարդենիսից Սթք ավտոճանապարհային ուղու Լեռնագործներ կոչվող փողոցի վերջահատվածում է գտնվել։ Բլոգերի մեքենան գտել են կողաշրջված վիճակում։

Բլոգերը եղել է մեքենայի մեջ։ Դեռևս հայտնի չէ այն պատճառը, որի հետևանքով կողաշրջվել է Արսենի մեքենան, իսկ բլոգերին հիվանդանոց են տեղափոխել, որտեղ վիճակը ծանր, բայց կայուն է գնահատվել մասնագետների կողմից։

Բլոգերը Վարդենիսի հիվանդանոց է տեղափոխվել։ Նա երեսունվեց տարեկան է։ Արսենը վարելիս է եղել Գրանդ Շիրոկի մակնիշի ջիպ մեքենա։ Նրան ճանաչողները մեծ ցավ են հայտնել, որ նման բան տեղի է ունեցել հայրենասեր լրագրողի հետ՝ ցանկանալով շուտ ապաքինում։