Վեցամյա երեխան ընկել է 7-րդ հարկից․ ահա թե ինչպես է նա հիմա․ մանրամասներ ցավալի դեպքից

Այսօր «Սուրբ Աստվածամայր» բ/կ-ի սոցհարթակում տեղեկություն է տեղադրվել այն մասին, որ վեց տարեկան երեխան վայր է ընկել բազմաբնակարան շենքի յոթերորդ հարկից ու փոխադրվել է իրենց մոտ՝ հիվանդանոց։ Հայտնի է, որ երեխան աղջնակ է։

Հիվանդանոցում աղջնակին անմիջապես անհրաժեշտ բուժօգնությունն են ցույց տվել, որից հետո նրա վիճակը որոշակիորեն կայունացել է։ Նա մարմնի տարբեր հատվածներում սալջարդեր է ստացել, կոնքոսկրի կոտրվածք ու գլխուղեղի վնասում ունի։

Որքան էլ վտանգավոր է բարձրությունը, սակայն բալիկը հրաժքով ողջ է մնացել, իսկ հիվանդանոցի բուժանձնակազմը կարողացել է վերականգնել աղջնակի օրգանիզմի այն բոլոր ֆունկցիաները, որոնք կարևոր ու անհրաժեշտ են կյանքի համար։

Չնայած աղջնակի վիճակը շարունակվում է ծանր գնահատվել, բայց ներկայումս նրա առողջական վիճակի մեջ կա որոշակի դրական տեղաշարք, ինչը թույլ է տալիս լավատեսական տրամադրություններ ստեղծել։ Հիվանդանոցի լրատվական բաժնի պատասխանատուն տեղի ունեցած պատահարի վերականգնողական փուլը բնորոշել է հրաշք բառով։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: