Վերջին 4 տարիների գոյությանս իմաստը․ Աննա Աղասարյանը լուսանկար է հրապարակել

Անվիճելի է, որ թոռնիկները մեծ սեր, հույս ու ապավեն են տատիկների ու պապիկների համար։ Հանրահայտ սցենարիստ Աննա Աղասարյանն արդեն չորս տարի է, ինչ վայելում է տատիկ լինելու քաղցր բերկրանքը։ Նա հաճույքով է ստանձնել և իրականացնում տատիկի պարտականությունները։

Աննա Աղասարյանի սոցհարթակը ողոսված է սիրասուն թոռնիկի՝ Սոս Ջանիբեկյանի դստեր հետ իրենց ժամանցի լուսանկարներով։ Լուսանկարներից կարելի է գլխի ընկնել, թե ինչ հետաքրքիր ու հագեցած ժամանց են ունենում տատիկն ու սիրասուն թոռնիկը։

Աննա Աղասարյանը դեռ երիտասարդ տարիներից մեծ սիրով է շփվել երեխաների հետ։ Նույնիսկ ծիծաղով հիշում է, թե ինչպես է ուսանող ժամանակ Խորեն Աբրահամյանին ասել իր բազմաթիվ երեխաներ ունենալու ցանկության մասին։

Երբ Աննա Աղասարյանը կյանքը կապել է Կարեն Ջանիբեկյանի հետ, դերասանն արդեն երկու երեխաների հայր էր։ Աննան մայրություն է արել նաև ամուսնու երկու երեխաներին՝ նրանց տալով մայրական ջերմություն։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: