«Վերջին տարիներին ավելի եմ հասկացել, որ․․․» Սիրուշոն կադրեր է հրապարակել իրենց ժամանցից

Հանրահայտ երգչուհիներից Սիրուշոն բավականին զգայուն է իրական կյանքում, ինչն էլ արտահայտվում է նրա հարթակում արված բազմաթիվ հրապարակումներում։

Սիրուշոն մշտապես զգացական ֆոնի վրա է անդրադառնում տարբեր թեմաների՝ կարևորություն տալով մարդկային ապրումներին։

Նա նոր կադրեր է հրապարակել իրենց ժամանցից՝ շեշտելով ընտանիքի և ընկերների հետ անցկացրած ժամանցի կարևորության գաղափարը։ Երգչուհու հանրայնացրած կադրերում երևում են ոչ միայն նրա ամուսինն ու երեխաները, այլ նաև ընկերուհիները։

Այդ կադրերին կից Սիրուշոն գրել է․ «Վերջին տարիներին ավելի եմ հասկացել, որ պետք է հասցնել ապրել, այն էլ մեր իրականության մեջ, երբ չգիտես՝ վաղը ինչ նոր ցավ կամ հիասթափություն է սպասվում։

Ես ինձ սովորեցնում եմ հնարավորինս վայելել պահերը, ընկերներիս, հարազատներիս, հնարավորինս շատ ծիծաղել, շատ լցնել իմ ու շրջապատիս կյանքը դրականով, շնորհակալ լինել կյանքի բոլոր պահերի համար»,- եզրափակել է իր հրապարակումը Սիրուշոն։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: