«Վերջապես մեր քաղաքական կյանքում ողբի և անելանելիության ձգձգվող էջը փակող գործողություն կատարվեց․․․»

Նարինե Դիլբարյանը գրում է․ «Վերջապես մեր քաղաքական կյանքում ողբի և անելանելիության ձգձգվող էջը փակող գործողություն կատարվեց. Արցախի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Բռնազավթված տարածքների մասին» և «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Այո՛, ադրբեջանն անմիջապես արձագանքեց իրեն բնորոշ քսու ջարդարարի ու գողի կերպով, բայց դա նշանակում է, որ մենք ոտքի ենք ելնում, ելքի ճանապարհ է ուրվագծվում, ներքին և արտաքին քաղաքական կենտրոններին ազդակներ են ուղղվում, գործունեության դաշտ է բացվում առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության համար:

Հայաստանը և Արցախն ունեն տեսական և գործնական բոլոր հնարավորությունները միջազգային բոլոր ատյաններում վերսկսելու պայքարը Արցախի ինքնորոշման իրավունքի, Ադրբեջանից անկախ կարգավիճակի ճանաչման համար:

Այս պայքարում հաջողության համար մենք ունենք իրավական լրջագույն հիմքեր, առջևում նոր փաստաթղթերի, Արցախյան դատի անդուլ աշխատանքի նոր փուլն է. արցախյան ազգային-ազատագրական պայքարի 34 ամյակի իրական շարունակությունը:

Օրենքը գերկարևոր նշաձողեր է սահմանում հայկական կառույցների և ուժերի դիվանագիտական, իրավական, քաղաքական ու նաև հանրային-տեղեկատվական պայքարի համար՝ Հայաստանից մինչև սփյուռք»:

 

 

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: