Վարչապետի դուստրերը մասնակցել են Հայկ Սարգսյանի կնոջ ծնունդին․ տեսանյութ

Ինչպես հայտնի է, նախորդ տարի քաղաքական գործիչ Հայկ Սարգսյանը կյանքը կապել է Օլգա Հայրապետյանի հետ։ Նախօրեին Օլգան նշել է ծննդյան տարեդարձը։ Օլգան ու Հայկը որոշել են ծննդյան երեկոն ինքնատիպ ու հետաքրքիր եղանակով նշել։

Նրանք երևանյան ժամանցի վայրերից մեկը զարդարել են հին ռետրո ոճով՝ ձևավորելով ժամանակին ընդունված համապատասխան դեկորացիաներով։

Հատկանշական է, որ պատին առկա է եղել հին գորգ, որի վրա բամբակով շնորհավորական բարեմաղթանք է գրված եղել, որն ուղղված է եղել հոբելյարին։ Ծննդյան երեկոյին ներկա են Հայկի և Օլգայի մտերիմները, ընկերներն ու հարազատները։

Ծննդյան երեկոյին ներկա են եղել նաև գործող վարչապետի աղջիկները՝ Մարիամը և Շուշանը։ Այս մասին իմացվել է ծննդյան երեկոյի հյուրերի հրապարակումներից։ Մարիամը վերջին շրջանում փակել է իր ինստագրամյան հարթակը։

Հայկ Սարգսյանի տիկնոջ ծննդյան երեկոյից ուշագրավ կադրեր կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: