Տարիներ առաջ մեծ ցավով ու ափսոսանքով ընդունվեց սիրված երգչուհիներից մեկի՝ Վարդուհի Վարդանյանի անսպասելի ու ողբերգական մահը, որից հետո նրա միակ տղան նրա ընկերների և հանրության ուշադրության և սիրո կենտրոնում հայտնվեց։

Վարդուհին կդառնար քառասունվեց տարեկան, կուրախանար իր թոռնիկի ծնունդով, եթե չլիներ չարաբաստիկ վթարը։ Երբ երգչուհու տղան ներկայացրեց իր սիրելիին, շատերի աչքից չվրիպես, որ Մերին արտաքնապես շատ նման է Վարդուհուն։

Ինչպես երևում է, Մերին մեծ պատկառանք ունի Վարդուհու նկատմամբ։ Այս մասին կարելի է գաղափար կազմել՝ հետևելով Մերիի հրապարակումներին։ Մերին տեղադրել է մի տեսանյութ, որտեղ երևում է, որ նա իր երեխային քնեցնում է Վարդուհու երգերի ու ձայնի ներքո։

Երգչուհու տարեդարձի օրը ևս Մերին հանդես էր եկել հատուկ հրապարակմամբ՝ հիշատակելով վաղամեռիկ երգչուհու ծննդյան օրը։ Այս մասին պատմող տեսանյութը և այլ կադրեր կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։