Հանրահայտ երգիչ, հաջողակ բիզնեսմեն ու ճանապարհորդ Վարդան Սարգսյանը նշել է ծննդյան տարեդարձը։ Նա առավոտյան քույրիկի հետ իր մեքենայով ուղևորվել է Գյումրի։ Իր այցի և տպավորիչ օրվա մասին պատվող տեսանյութ է Վարդանը տեղադրել իր հարթակում։

Տեսանյութի մեջ նա պատմում է, թե ինչպես են նաև Գյումրիում հյուրանոց վերցրել։ Ցույց է տվել, թե ինչ հարմարավետ պայմաններ են հյուրանոցում առկա։ Ապա նրանք գնացել են հանրահայտ Յոթ Վերք կոչվող եկեղեցի, որտեղ էլ հայրենիքի ամրության ու կայունության համար մոմ են վառել։

Հետո Վարդանն այցելել է Գյումրվա իր սիրելի վայրերը, լեգենդար ֆիլմերից հայտնի Վառեմ-Մարեմ պատշգամբը, ֆիլմում երևացող Սիրանուշի տունը և այլ հետաքրքիր վայրեր։

Օրվա ավարտը Վարդանն անց է կացրել քույրիկի հետ մի ակումբում, որտեղ ելույթ են ունեցել հանրահայտ «Հայաթ» խմբի տղաները։ Նրանք շնորհավորել են Վարդանի տարեդարձը՝ նրան նվիրելով տոնական ծննդյան երգեր։ Այս ամենի մասին պատմող տեսանյութը՝ կից։