Թովմասյան եղբայրները տարիներ շարունակ շատ մտերիմ հարաբերություններ ունեն։ Նրանք ամենաջերմ սիրով կապված եղբայրներն են։ Վաչեն ու Վահանը ոչ միայն ջերմ հարաբերություններ ունեն, այլ նաև համագործակցում են իրար հետ։

Նրանց շատ հաճախ կարելի է տեսնել միասին նույն նախագծերի մեջ։ Եղբայրենրը միասին նաև նոր նախագծերի գաղափարներ են առաջարկում և իրագործում են դրանք։ Այսօր եղբայրներից Վահանի ծնունդն է։ Վաչեն ամեն տարի այս օրը մի ինքնատիպ անդրադարձ է անում օրվա խորհրդին։

Այս տարվա անդրադարձը բավականին զվարճալի է։ Վաչեն տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես է Վաչեն ծննդյան տորթով մոտենում Վահանին, իսկ նա տորթը լղոզում է եղբոր դեմքին։

«Ծնունդդ շնորհավոր իմս, ախպերս, թանգս, Վահանս: Ես կողքիդ լինեմ, քեզ շնորհավորեմ, դու հա ճպցրա դեմքիս»։ Վահանի ու Վաչեի մասնակցությամբ ծննդյան զվարճալի տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։