Հանրահայտ ռազմական գործիչներից Արծրուն Հովհաննիսյանի ընտանիքին անդրադարձել ենք տարբեր առիթներով։ Ինքը՝ Արծրունը, երբեմն իր երեխաների տարեդարձների ժամանակ նրանց մասին հրապարակումներ է անում։

Տարբեր առիթներով հայրը խոսել է այն մասին, որ երեխաների դաստիարակության հարցում կարևորել ու կարևորում է ռազմահայրենասիրական դաստիարակությունը։ Նա նշում է, որ իրենց ընտանիքում դա սկզբունքի հարց է։

Արծրունի հարթակում հա-ախ կարելի է հանդիպել կադրերի, որոնցում երևում է, թե նա ինչպես է իր կամ իր մտերիմների զավակներին դեռ փոքրուց ռազմական արվեստի հիմնական նրբություններին ծանոթացնում և սովորեցնում ինքնապաշտպանության սկզբունքները։

Արծրունի զավակները կրում են պատմական հայկական անուններ։ Նրա տղան՝ Արգիշտին, բոլորում է տասը տարին։ Այդ առիթով հայրը տեղադրել է դստեր՝ Վանուհու և արդու՝ Արգիշտիի միատեղ լուսանկարներից մեկը՝ գրելով․

«Վանուհու եղբայր Արգիշտին դարձավ 10 տարեկան»։ Արծրուն Հովհաննիսյանի հարթակի հետևորդները սիրով ու լավագույն ցանկություններով միացել են հոր շնորհավորական հրապարակմանը։