Վաղուց բալիկիս հետ նկար չէի դրել․․․ Մոնիկա Նազարյանը դստեր հետ լուսանկար է տեղադրել․ ահա թե որքան է մեծացել Վիկտորիան

Մոնիկա Նազարյանի առաջնեկին երգչուհու հետևորդները շատ արագ սիրեցին։ Վիկտորիան դարձել է շատերի սիրելին։ Մոնիկայի հարթակի հետևորդները սիրով են հետևում Վիկտորիայի մասնակցությամբ Մոնիկայի տեղադրած կադրերին։

Մոնիկայի հրապարակումներից կարելի է հասկանալ, որ երգչուհին իր բալիկին մեծացնում է երաժշտությամբ շրջապատված։ Վիկտորիան բավականին ներդաշնակ է երաժշտության միջավայրում։ Մայրիկի հրապարակած կադրերում Վիկտորիան հիմնականում հաճույքով երաժշտություն է ունկնդրում։

Վերջին շրջանում Մոնիկան սակավ էր տեղադրում իր աղջնակի մասնակցությամբ կադրեր։ Նա նոր լուսանկար է տեղադրել, որում երևում է, որ Վիկտորիան բավականին մեծացել է։ Լուսանկարում Վիկտորիան կարմիր զգեստով է։

Մայրիկը իր և դստրիկի համատեղ լուսանկարին կից գրել է այսպես․ «Վաղուց բալիկիս հետ նկար չէի դրել։ Այնքա՜ն տարված էինք միմյանց վայելելով, որ անգամ նկարվելու ժամանակ չկար։ Իսկ ինչպե՞ս անցավ ձեր ամառը, կարողացա՞ք լիարժեք հանգստանալ»։ Արձագանքները, ինչպես միշտ դրական են ու ոգևորիչ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: