Լիզա Ճաղարյանը, անդրադառնալով Վազգեն Մանուկյանի և դաշնակների միջև բանավիճային թեմային, գրել է հետևյալ ուշագրավ հարցադրումներով հրապարակումը․ «Էն որ երեկ չէ առաջին oրը Վազգեն Մանուկյանը միտինգի ելույթում քննադատեց անցած դարասկզբի դաշնակներին։

Ու էն որ` դրանից հետո Գեղամ Մանուկյանը նրա ելույթից հետո ասաց` համաձայն չի էդ գնահատականին, ու իրենք իրիկունները «կբանավիճեն» Վազգեն Մանուկյանի հետ, ու էն որ` էդ ելույթից հետո Վազգեն Մանուկյանը երթին չէր մասնակցում։

Ու էն որ` մեկ էլ երթի առաջին շարքում հայտնվեց Վազգեն Մանուկյանի առաջին ու վերջին տիկին Վարդուհին ու սկսեց բանակցություններ վարել դաշնակ Իշխանի հետ, ու էն որ էս Իշխանը ոնց որ թե առաջին ու վերջին տիկնոջը հասկացրեց, որ իր հետ բանավիճելու սիրտ չունի (կամ` զահլա չունի), ու էն որ` տիկին Վարդուհին երթից անէացավ․․․

Ա՛յ, էսքան «էն որ»–երից հետո Վազգեն Մանուկյանին տեսնող եղե՞լ է։ Կատակ չեմ անում, լուրջ, կշռադատված ու հիմնավորված պատասխաններ եմ ակնկալում»։