«Վազգեն Մանուկյանը դաշտերով մի կերպ փախել է Գյումրիից.» տեսանյութ

Իմքայլական պատգամավոր Կարեն Սարուխանյանը խոսել է Վազգեն Մանուկյանի Գյումրի կատարած այցի մասին: Նա նշել է, որ գյումրեցիների վերաբերմունքը բավականին կոշտ է Վազգեն Մանուկյանի նկատմամբ:

Նշելով, որ գյումրեցիները բավականին վատ են արձագանքել Վ. Մանուկյանի հնչեցրած բնորոշումներին, ըստ որոնց նա գյումրեցի ցուցարարներին բոմժեր է անվանել, Կարեն Սարուխանյանը հայտնում է, որ իրեն տեղեկություն է հասել այն մասին, որ Վ. Մանուկյանը հետո Գյումրիից մի կերպ է հեռացել՝ դաշտերի միջով:

Նա նաև քննադատում է նախկին քաղաքապետին, քանի որ նա հայտարարել է, թե Վազգեն Մանուկյանը ճիշտ է ասել:

Ապա Կարեն Սարուխանյանը նշել է, որ գյումրիում գործող իշխանությունը բավականին վստահություն ու համակրանք է վայելում:

Կ. Սարուխանյանը նադրադարձել է նաև գերիների վերադարձի հարցին՝ նշելով, որ հարցը շարունակում է մնալ կարևորագույնը ներկայումս քննարկվող հարցերի օրակարգում: Կարեն Սարուխանյանի խոսքն ամբողջությամբ՝ կից բերված նյութի մեջ:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: