«Ստացվեց անհարմար ինքնախոստովանություն վարկաբեկեց ինքն իրեն և․․․»

Հայկ Թորոյանը գրում է․ «Վայ քու արա, էս ի՞նչ անհարմար բան ստացվեց, Սերժ Սարգսյանը ցանկանում եր վարկաբեկել Նիկոլ Փաշինյանին, արդյունքում ի՞նչ ստացվեց, ստացվեց անհարմար ինքնախոստովանություն վարկաբեկեց ինքն իրեն և նախկին իշխանություններին։

Փաստորեն Հայ Ժողովուրդը ևս մեկ անգամ ականատես եղավ, որ ՀԱՊԿ անդամ երկրները՝ հանձինս Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի, որ նրանք երբեք էլ Հայաստանի Դաշնակիցը չեն եղել, նրանք չեն էլ ցանկացել, պաշտպանել Հայաստանի և Արցախի շահերը։

Ձայնագրության մեջ ի՞նչ է ասում Փաշինյանը, ասում է, որ պետք է այդ կոնվեռից «թռնել» որպեսզի իրեն էլ խմելով խափելով դեմքին ժպտալով պատերազմի «չհագցնեին», ինչպես օրինակը 2016 թ-ի Ապրիլյան քառօրյան էր․ սա է ամբողջ խոսակցությունը։

Սա շատ կարևոր ինքնախոստովանություն էր, որը ակնհայտորեն բացահայտում է մեր ռազմավարական դաշնակցի իրական դեմքը, թե ում հետ ենք մենք իրականում ընկերություն անում։

Ժողովուրդ ջան, երևի վերջնականապես ձեզ պարզ դարձավ, որ նույն Ռուսաստանը շարունակում է նույն քաղաքականությունը մեզ խաբելով, խմցնելով, մոլորեցնելու մեզանից անընդհատ զիջումներ կորզելու քաղաքականությունը։

Հ.Գ. Ահա սիրելի հայրենակիցներ, սա է մեր ռազմավարական դաշնակցի իրական կերպարը.. Այլ բան մի փնտրեք այդ ձայնագրության մեջ։ Առողջ եղեք, ՀԴՄ-ները չմոռանաք»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: