Ստամբուլում ուժգին փոթորիկը խլել է չորս մարդու կյանք, 19-ը՝ վիրավորվել են․ ահա թե ինչպիսի արտառոց տեսարան է տիրում այնտեղ

Ստամբուլին և թուրքական այլ տարածաշրջաններին պատուհասել է ահարկու մի փոթորիկ, որի հետևանքով մահացել են առնվազն չորս քաղաքացիներ, իսկ տասնինը տարբեր տեսակի վիրավորումներ են ստացել։ Փոթորիկը լրջագույն ավերածություններ է պատճառել մոտ 15 միլիոնանոց քաղաքին։

Այս մասին տեղեկություն է հայտնում Ռուսթերը։ Ստամբուլի Էսենյուրթ կոչվող թաղամասում մի կին է մահացել, քամու ուժեղ ալիքները պոկել են շենքերի տանիքների մի մասը, որոնք ընկել են մարդկանց վրա, տուժել են նաև երեխաներ։

Ուժգին քամին տապալել է ժամացույցի աշտարակը, արմատախիլ արել ծառեր և շրջել առնվազն երեք բեռնատար: Քամիների պատճառով Բոսֆորի նեղուցը փակվել է ծովային երթևեկության համար, իսկ լաստանավային ծառայությունները չեղարկվել են։

Թուրքական ավիաուղիների առնվազն վեց չվերթներ, որոնք պետք է վայրէջք կատարեին Ստամբուլի օդակայանում, փոխել են ուղղությունները դեպի Անկարա և Իզմիր, ըստ ավիաընկերության ներկայացուցչի։

Ուժեղ քամիները նաև ստիպել են իշխանություններին չեղարկել լաստանավային հաղորդակցությունը Բոդրում և Կաս ափամերձ հանգստավայրերի միջև։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: