Ստամբուլում մաքսակետի աշխատողն ուզեց հետս նկարվել, չմերժեցի. Սպիտակցի Հայկոն՝ թուրքի հետ նկարվելու մասին․ տեսանյութ

Հայկ Ղևոնդյանի մասնակցությամբ աղմկոտ թեմա է շրջանառության մեջ դրվել, ինչն ազդել է երգչի նյարդերի վրա և ստիպել է նրան հանդես գալ հատուկ տեսաուղերձով։ Շրջանառվող նյութը մի կադր է, որտեղ Հայկը թուրք քաղաքացու հետ է։

Երգիչը մանրամասնում է՝ պատմելով, որ դեպքը տեղի է ունեցել ոչ թե վերջերս, այլ մի քանի տարի առաջ, երբ դեռ նոր էր դուրս եկել նրա «Մի գնա» երգը՝ դառնալով հիթային կատարում։ Հայկն այդ ժամանակ Հունաստանից Թուրքիայի միջոցով եկել է Հայաստան։

Ստամբուլի մաքսատանը նրան ճանաչել ր նկարվելու թույլտվություն է խնդրել մի թուրք քաղաքացի, որին երգիչը մերժել չի կարողացել։ Նա իմաստ էլ չի տեսնում մերժելու մեջ, քանի որ ինքը երգիչ է և նրա հետ նկարվելու ցանկություն կարող են հայտնել տարբեր ազգերի ներկայացուցիչներ։

Հայկը վրդովված է, որ այդ դրվագը ոմանք քննարկման թեմա են դարձրել՝ թիրախավորելով իրեն։ Հայկի մասնակցությամբ տեսանյութը՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: