Սոֆյա Պողոսյանը հրապարակել է նոր լուսանկարներ և ներկայացրել իր արտաքին փոփոխությունը

Վառ և ներկայանալի կերպարներից Սոֆյա Պողոսյանին հեռուստադիտողն ու շատերը տեսել են շիկահեր։ Արտիստուհին իր դերերից մեկի համար վարսերը շաղանակագույն էր դարձրել՝ դրանք խուճուճացնելով, որից հետո նորից վերադարձել էր իր նախկին կերպարին։

Սոֆյան, ինչպես հայտնի է, արդեն մայրիկ է։ Նա փոքրիկ տղա բալիկ ունի, որի հետ այս օրերին մեկնել է հանգստի։ Արտիստուհին նոր լուսանկարներով է կիսվել հետևորդների հետ՝ ներկայացնելով իր ու տղայի հանգստից որոշ կադրեր։

Հատկանշական է, որ Սոֆյան փոխել է վարսերի գույնն ու որոշ առումով նաև ոճը։ Նա դարձյալ շագանակագույն է դարձրել վարսերը։ Իր տղայի հետ արված լուսանկարներից մեկում երևում է, որ Սոֆյայի ու նրա որդու մազերը գրեթե նույն երանգի են։

Արտիստուհին տղայի հետ գտնվում է Իրանում։ Նա իր ու որդու լուսանկարին կից «Սրտիկս» մեկնաբանությունն է թողել։ Սոֆյային ու որդուն լավ հանգիստ են մաղթել արտիստուհու հետևորդներից շատերը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: