Սոֆյա Պողոսյանն արդեն երկու օր է, ինչ վայելում է մայրիկ լինելու հաճելի բերկրանքը։ Արտիստուհին նախապես հատել էր Ամերիկայի սահմանը, և նրա առաջնեկը հենց այնտեղ է լույս աշխարհ եկել։

Նշենք, որ Սոֆյայի ամուսինը հղի կնոջ հետ չի կարողացել գնալ Ամերիկա։ Նա Հայաստանում է, այստեղ է սպասում կնոջն ու բալիկին։ Սոֆյան շուտով վերադառնալու է հայրենիք՝ նորածին բալիկի հետ։

Սոֆյան հիվանդանոցից հրապարակել է իր առաջնեկի առաջին լուսանկարներից մեկը։ Լուսանկարում փոքրիկի թաթիկն է։ Երեխան բռնել է մայրիկի ձեռքը։

Հասկանալի է, որ մայրիկը բալիկի փոքրիկ լինելով պայմանավորված դեռևս չի ցանկանում ցուցադրել բալիկի դեմքը։ Նշենք, որ դեռևս չկան նաև խոսակցություններ բալիկի անվան ընտրության հետ կապված։

Սոֆյան լուսանկարին կից իր սերն է խոստովանել նորածին բալիկին, իսկ ջերմ խոսքերին մեկնաբանություններում միացել է հայրիկը՝ Աշոտը, ով գրել է, որ գժվում է նրանց համար։