Սոֆի Մխեյանը պատահական ծանոթացել էր փոքրիկ Մարատի հետ․ ահա թե ինչ է պատմում այդ օրվա մասին երգչուհին

Հանրությունը շարունակում է ափսոսանքով ու ցավով խոսել Սուրմալուի ափսոսալի ու անմեղ զոհված կյանքերի, մարդկանց մասին, որոնք ճակատագրի բերումով զոհ գնացին անփութությանը։ Շատերն այս օրերին իրենց էմոցիաներն արտահայտելու տարբեր եղանակներ են ցուցաբերում։

Համընդհանուր ցավը նկատելի է նաև համացանցային տիրույթում։ Ով ծանոթ է մահացած քաղաքացիներից որևէ մեկին, նրա հետ ունեցած հիշողություններով է կիսվում, ով ծանոթ չէ, պարզապես ափսոսանք է հայտնում, որ իր համերկրացին նման դժբախտ ճակատագրի է արժանացել։

Հատկապես ցնցող էր Մարատի և նրա ընտանիքի անդամների մահը։ Մարատի մասին շատերն են խոսել։ Նրանցից է նաև Սոֆի Մխեյանը, որ տարիներ առաջ հանդիպել է փոքրիկ հրետակին։ Ծաղկեվանքում նա չի կարողացել անտարբեր անցնել հրաշք փոքրիկի կողքով։

Սոֆին ոչ միայն լուսանկարել է Մարատին ու պահել նրա լուսանկարը, այլ նաև նրա մահվան մասին տեղեկանալուց հետո այդ լուսանկարով ու իր տխուր էմոցիաներով կիսվել է ինստագրամյան հարթակում։

Рейтинг
( 1 оценка, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: