Սոֆի Մխեյանը իր ընկերների հետ միասին հաճելի ժամանց է ունեցել։ Նա այդ ուրախ ժամանցից կադրեր է տեղադրել՝ գրառում անելով։ Նա գրել է հետևյալը․ Ես՝ ամենաերջանիկներից մեկն եմ։

Երեկ հեռուստատեսության միջազգային օրն էր, իսկ տեսանյութում իմ բացառիկ, տաղանդավոր ու շատ սիրելի ընկերներն են, ովքեր ամենաուղիղ կապն ունեն հեռուստատեսության հետ։ Ես հաստատ գիտեմ ու վստահ կասեմ՝ առանց նրանց հեռուստատեսությունը հաստատ այն չէր լինի։

Շնորհավորում եմ բոլորին, ովքեր կանգ չեն առնում և շարունակում են արարել ցանկացած, անգամ ամենաբարդ իրավիճակներում։ Իսկ տեսանյութը հատված է օրեր առաջ տեղի ունեցած մտերմիկ ու ընկերական մեր ջերմ երեկոյից, որտեղ կար սեր, հարգանք, համերաշխություն ու հիշողություն։

Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք։ Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է։ Շաաա՜տ սեր տվեք իրար
ու թող խաղաղություն լինի։ Աստված պահապան յուրաքանչյուրիդ