Հանրահայտ բլոգեր Հարությունյանի Մագայի հարթակից տեղեկանում ենք, որ նա եղել է մի օրիգինալ հարսանիքի քավորկին։ Հարսանիքի ժամանակ քավորի պարտականությունները կատարել է Սուրեն Փահլեվանյանը, որը վերջերս է ամուսնալուծվել։

Այնուամենայնիվ, Սուրենը բավականին ջերմ հարաբերություններ է պահպանում Յանայի հետ՝ նրան տարեդարձի առիթով հաճելի նվերներ մատուցելով։ Մագան նույնպես բաժանվել է սիրելիից։

Մագան ցույց է տվել որոշ կադրեր հարսանեկան արարողությունից։ Այդ կադրերից հասկանալի է դառնում, որ ամուսնացող զույգը մինչ այդ ընտանիք է կազմած եղել ու ապրել է միասին, ավելին, նրանք նույնիսկ երեխա ունեն, իսկ տարիների համատեղ կյանքից հետո որոշել են ըստ կարգի հարսանեկան արարողություն կազմակերպել։

Մագան բավականին ոգևորված է եղել հարսանիքի առիթով։ Նա մի շարք կադրեր է տեղադրել, որոնցում երևում է, թե ինչպես է հարսիկի հետ ճանապարհ գնում։

Մագա Հարությունյանի տեղադրած ուրախ կադրերը և օրիգինալ հարսանեկան արարողությունից ուշագրավ կադրեր կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։